1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

NASA-ն փոխել Է Starliner տիեզերանավի առաջին օդաչուավոր թռիչքի անձնակազմը

NASA-ն փոխել Է Starliner տիեզերանավի առաջին օդաչուավոր թռիչքի անձնակազմը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղանավորդ Մայքլ Ֆինքը CST-100 Starliner հեռանկարային տիեզերանավով առաջին օդաչուավոր թռիչքը կկատարի Էրիկ Բոուի փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ԱՄՆ-ի ազգային վարչությունը (NASA) հունվարի 22-ին հայտնել Է իր կայքում:

«Բոուն չի կարողանա թռիչքը կատարել բժշկական ցուցմունքներով»,-պարզաբանվում Է NASA-ի կայքում: Անձնակազմի նոր անդամը՝ Ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գնդապետ Ֆինքը, «անհապաղ ձեռնամուխ կլինի վարժանքներին», ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նրա համար այս տիեզերական թռիչքը կդառնա չորրորդը:

Վերջին անգամ Ֆինքը տիեզերքում Է գտնվել 2011 թվականի մայիսին՝ եզրափակիչ առաքելություններից մեկը կատարելով տիեզերական «մաքոքների» ծրագրով: 2013 թվականից նա աշխատել Է որպես NASA-ի կոմերցիոն օդաչուավոր տիեզերանավերի ծրագրի պետի տեղակալ, որի նպատակն ամերիկյան ապարատներով թռիչքների վերսկսումն Է տիեզերք: Անձնակազմի մնացած երկու անդամները՝ Քրիս Ֆերգյուսոնը եւ Նիկոլ Ամապու-Մանը, շարունակում են վարժանքները: Երկու աստղանավորդներն Էլ առաքելության նախապատրաստմանը ներգրավվել են 2018 թվականի օգոստոսին: Starliner-ի օդաչուավոր թռիչքը նախնական կարգով նշանակված Է օգոստոսին: Դրան պետք Է նախորդի անօդաչու արձակումը, որը պլանավորված Է մարտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]