Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփում է 10 տարվա գործունեության արդյունքները

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփում է  10 տարվա 
գործունեության արդյունքները

ԵՐԵՎԱն, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական համակարգի հաշտարարը՝ համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009թ. հունվարի 24-ից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, 2019 թվականի հունվարի 24-ին լրանում է Հաշտարարի գրասենյակի գործունեության տասը տարին: Ստորև ներկայացվում է 2018 թվականի և ամփոփ տասը տարիների ընթացքում Գրասենյակի կողմից ընդունած բողոքների և քննած պահանջների, ինչպես նաև իրականացրած միջոցառումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն:

Ստացված բողոքները և քննած պահանջները 2018թ.-ին Գրասենյակ է ներկայացվել ընդհանուր 6,421 բողոք, որոնցից 5,892-ը վերաբերում է ֆինանսական համակարգին: Նախորդ տարվա համեմատ ֆինանսական համակարգին վերաբերող բողոքների ցուցանիշն աճել է 34.77%-ով: Գրասենյակի կողմից 2018թ.-ին քննության է ընդունվել թվով 2,959 պահանջ, ինչը 77.00%-ով գերազանցում է նախորդ տարվա՝ 2017թ.-ի համապատասխան ցուցանիշը:

Պահանջների քննության արդյունքում գործերի 67.49%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի (քննության ընդունված թվով 2,959 պահանջներից թվով 595-ը 16.01.2019թ.-ի դրությամբ դեռևս գտնվում է քննության փուլում): Ընդ որում, դրական ելքով գործերի 33,42%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով: 2018թ.-ին քննության ընդունված 2,959 գործերից թվով 2,364-ի շրջանակներում (16.01.2019թ.-ի դրությամբ փակված գործերի թվաքանակն է) Հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 248,999,574 ՀՀ դրամ գումար:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի 10ժ-ամյա գործունեության արդյունքները կամփոփվեն հունվարի 24-ինհրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]