Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Google-ը 3 մլն դոլարի նվիրատություն Է կատարել Wikipedia-ի զարգացման համար

Google-ը 3 մլն դոլարի նվիրատություն Է կատարել Wikipedia-ի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google կորպորացիան ավելի քան 3 միլիոն դոլարի նվիրատվություն Է կատարել Wikipedia («Վիկիպեդիա») ինտերնետ-հանրագիտարանի զարգացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Google-ի բարեգործական հիմնադրամի նախագահ Ժակլին Ֆուլերը:

Ինչպես նշված Է, 1,1 միլիոն դոլարը հանձնել են Wikimedia Foundation ոչ առեւտրային կազմակերպությանը, որը պատկանում Է առցանց-հանրագիտարանին: Google-ը եւս 2 միլիոն դոլար նվիրաբերել Է Wikimedia-ի հատուկ կազմակերպված հիմնադրամին: Բացի դրամական նվիրատվություններից, Google-ը նաեւ պարտավորվել Է ընդլայնել իր մասնակցությունն այն լեզուների թվի ավելացմանը նպատակամիտված նախաձեռնությանը, որոնցով մատչելի Է Wikipedia-ն: Wikipedia առցանց-հանրագիտարանը գործարկվել Է 2001 թվականին եւ այժմ մատչելի Է ավելի քան 300 լեզուներով: Ընդամենն այն բովանդակում Է 40 միլիոնից ավելի հոդված: Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսի խոսքով՝ ամբողջ աշխարհում մարդիկ ամսական Համացանցին միացված շուրջ 1,3 միլիարդ զանազան սարքեր են օգտագործում՝ այդ հանրագիտարանում զետեղված հոդվածները կարդալու համար: Ըստ որում դրա օգտատերերի միջին թիվն ամսական հասնում Է շուրջ 500 միլիոնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]