Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Android բազայով Lenovo Z5 Pro GT-ն ճանաչվել Է ամենաարդյունավետ սմարթֆոնը

Android բազայով Lenovo Z5 Pro GT-ն ճանաչվել Է ամենաարդյունավետ սմարթֆոնը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lenovo Z5 Pro GT սմարթֆոնը դարձել Է Android բազայով ամենաարդյունավետ սմարթֆոնը՝ AnTuTu բենչմարկում հավաքելով ռեկորդային 371 հազար 273 միավոր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Gizmochina պորտալը:

Չինական արտադրողի սմարթֆոնը դարձել Է առաջին սարքը, որը հանդերձված Է Snapdragon 855 շարժական չիպսեթով եւ ունի 12 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ տարբերակ, նշում Է պորտալը: AnTuTu-ի թեստում ութ գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ գաջեթի տարբերակը հավաքել Է 371 հազար 273 միավոր՝ այդպիսով դառնալով ամենահզոր սմարթֆոնը, նշում Է Gizmochina-ն: Մինչ այդ ռեկորդը մոտավորապես 360 հազար միավոր մակարդակի վրա Էր: Դրա հետ մեկտեղ սմարթֆոնը հանդերձված Է full HD+ լուծաչափով 6.39-դյույմանոց AMOLED-դիսփլեյով, մատնահետքերի սքաներով, 16-մեգապիքսելանոց եւ 24-մեգապիքսելանոց հիմնական մոդուլով խցիկներով, 16-մեգապիքսելանոց եւ 8-մեգապիքսելանոց խցիկներով առջեւի մոդուլով, ինչպես նաեւ 3350 միլիամպեր-ժամ տարողունակությամբ կուտակչով: Առայժմ սմարթֆոնը վաճառքների համար հասանելի Է միայն Չինաստանում, որտեղ ութ գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ տարբերակի արժեքը կազմում Է 440 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]