Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերենա Ուիլյամսն անսպասելի պարտությամբ լքում է Ավստրալիայի բաց առաջնությունը  

Սերենա Ուիլյամսն անսպասելի պարտությամբ լքում է Ավստրալիայի բաց 
առաջնությունը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերենա Ուիլյամսը Ավստրալիայի թենիսի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր չկարողացավ նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի քառորդ եզրափակիչում Սերենա Ուիլյամսը մրցեց չեխուհի Կարոլինա Պլիշկովայի հետ: Հաղթելով միայն առաջին սեթում՝ Ուիլյամսն անսպասելիորեն պարտվեց հաջորդ երկու սեթում: Պլիշկովան ընդհանուր առմամբ հաղթեց 2 ժամ 20 րոպեում` 6:4, 4:6, 7:5 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]