Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Սպասեք 35 տարի ու Էլի մի փոքր: ABBA-ն հետաձգել Է նոր երգերի ռելիզը

Սպասեք 35 տարի ու Էլի մի փոքր: ABBA-ն հետաձգել Է նոր երգերի ռելիզը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ABBA շվեդական խումբը, որը միավորվել Է կազմացրվելուց 35 տարի անց, հետաձգել Է նոր երգերի թողարկման ամսաթիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը: Այս տեղեկատվությունը լրագրողներին հայտնել Է երաժիշտների ներկայացուցիչը, հայտարարելով, որ երկու նոր թրեքների շնորհանդեսը, որոնք ձայնագրվել են դեռ 2018 թվականին, ձգձգվում Է:

«Ռելիզը մինչեւ ամառ չի լինի… Հուսով եմ՝ կլինի այս աշնանը,- ասել Է նա: Հրատարակության տվյալներով՝ մինչ այդ խմբի մասնակից Բեննի Անդերսոնը լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում ակնարկել Է մի քանի իրավաբանական խնդիրների մասին, որոնք նրանց խանգարում են ուրախացնել իրենց երկրպագուներին: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Լայֆը, 2018 թվականի ապրիլին Instagram սոցցանցում երաժշտական քառյակի պաշտոնական Էջում լուսանկար Էր հայտնվել ձայնագրման ստուդիայից, որին կից գրության մեջ ասվում Էր մինչեւ տարեվերջ երկու թրեքների սպասվող ռելիզի մասին, սակայն ավելի ուշ իրադարձությունը տեղափոխվեց 2019 թվականի սկիզբ, իսկ այժմ Էլ ընդհանրապես հետաձգվել Է անորոշ ժամանակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]