1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեքսիկան ռեկորդ Է սահմանել սպանությունների ցուցանիշով

Մեքսիկան ռեկորդ Է սահմանել սպանությունների ցուցանիշով
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկան 2018 թվականին ռեկորդ Է սահմանել երկրում կատարված սպանությունների թվով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության քարտուղարության զեկույցում, դրանից տվյալներ Է բերել CNN-ը:
Ընդամենը մեկ տարում երկրում արձանագրվել Է 33 հազար 341 սպանություն՝ առավելագույն ցուցանիշը նման վիճակագրություն վարելու սկզբից ի վեր: Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ դրանց թիվը եղել Է 28 հազար 866, ցուցանիշն աճել Է միանգամից 15 տոկոսով: Մեծացել Է նաեւ կանանց նկատմամբ դատաստանների թիվը: 2018 թվականին եղել Է 861 նման սպանություն՝ մեկ տարի առաջվա 759-ի համեմատությամբ:
Ինչպես նշված Է, հանցագործությունների մեծ մասը կապված Է թմրակարտելների կողմից դրսեւորվող դաժանության եւ բռնության հետ:
Մեքսիկայում տարին չափազանց անբարենպաստ Է եղել նաեւ լրագրողների համար. սպանվել Է ինը լրագրող:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]