Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը գրավելու գործով դատական նիստը հետաձգվեց տուժողներից երկուսի բացակայության հանգամանքով պայմանավորված:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպանը միջնորդեց նրան հնարավորություն տալ մասնակցելու դատական նիստին: Բարսեղյանը նախորդ նիստին ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար հեռացվել էր նիստերի դահլիճից: Չնայած մեղադրողը առարկեց, դատարանը որոշեց Բարսեղյանին նիստին մասնակցելու հնարավորություն տալ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուժողները չեն ներկայացել գործի քննությանը, և դատարանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել նրանց մասնակցությունը ապահովելու համար, դատական նիստը հետաձգվում է մեկ շաբաթով»,- ասաց դատավոր Մեսրոպ Մակյանը:

ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց:

2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ