Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի ցանկանում Թրամփի օգտին քվեարկել 2020 թ.-ի ընտրություններում. հարցում


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի պատրաստվում քվեարկել պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի՝ նախագահական երկրորդ ժամկետով վերընտրվելու օգտին, այլ մտադիր Է իր ձայնը տալ դեմոկրատ թեկնածուի օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սոցիոլոգիական հարցման՝ հունվարի 22-ին հրապարակված արդյունքները, որը համատեղ անցկացրել են Հարվարդի համալսարանին առընթեր ԱՄՆ-ի քաղաքականության հետազոտությունների կենտրոնը եւ Harris Insights & Analytics հետազոտական ընկերությունը:

Ինչպես հետեւում Է ներկայացված տվյալներից, հարցման մասնակիցների միայն 36 տոկոսն Է հայտարարել, որ հանրապետական Թրամփին Է պաշտպանելու ԱՄՆ-ի՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում: Սպիտակ տան ղեկավարը, որը պաշտոնն ստանձնել Է 2017 թվականի հունվարին, ավելի վաղ քանիցս ընդգծել Է, որ մտադիր Է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետի համար: Ընդ որում, հարվածների 43 տոկոսը հայտարարել Է, որ իր ձայնը կտա Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի օգտին, որի անունը կորոշվի հաջորդ տարի կայանալիք փրայմերիզների արդյունքներով: Մինչ այդ, ինչպես հետեւում Է հարցման արդյունքներից, ԱՄՆ-ում ստեղծված բյուջետային ճգնաժամը, որը հանգեցրել Է կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման, շատ չի ազդել նախագահի ժողովրդականության վրա: Նրա գործունեությունը, ինչպես եւ ավելի վաղ, պաշտպանում Է հարցման մասնակիցների 45 տոկոսը (հարցվածների 55 տոկոսը հավանություն չի տալիս Թրամփի աշխատանքին): Ինչ վերաբերում Է Թրամփի անձնական որակներին, ապա դրանք դուր չեն գալիս ամերիկացիների մեծ մասին: Հարցման տվյալներով՝ հարցվածների միայն 29 տոկոսն Է հայտարարել, որ իրեն դուր Է գալիս Թրամփը, ուսումնասիրության մասնակիցների մոտավորապես 58 տոկոսը բացասական պատասխան Է տվել: Հարցումն անցած շաբաթ անցկացվել Է ԱՄՆ-ի ավելի քան 1,5 հազար գրանցված ընտրողների շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ