Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոստիկանությունը բերման է ենթարկել Էլեկտրահարման եղանակով ձկնորսություն իրականացրած անձանց

Ոստիկանությունը բերման է ենթարկել Էլեկտրահարման եղանակով ձկնորսություն 
իրականացրած անձանց

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստացված տվյալներն իրացնելիս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ԲԸՊՏ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները հունվարի 23-ին, ժամը 00.45-ին Մալիշկա գյուղի վարչական տարածքում գտնվող Արփա գետի «Պլատինա» կոչվող հատվածում հայտնաբերել և ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 1975 թվականին ծնված Համլետ Պ.-ին և 1967 թվականին ծնված Կարապետ Գ.-ին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանք ներկայացրել են 2 ռետինե պաշտպանիչ հագուստ, պայուսակ, որի մեջ եղել է մարտկոց, հոսանքի կարգավորիչ, 2 փայտյա ձող՝ վրան ամրացված մետաղյա օղ՝ ցանցով և մալուխներով:
Կարապետ Գ.-ն հայտարարել է, որ էլեկտրահարման եղանակով որսացել է ձկներ, դրանք պահել գետի ափին: 
Նշված վայրից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված՝ իր բռնած 7 ձկները:
Նշված առարկաները և ձկները վերցվել են հետագա ընթացքը որոշելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]