Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դպրոցականների միջև ծեծկռտուքի դեպքի առթիվ

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դպրոցականների միջև 
ծեծկռտուքի դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական բաժինը հունվարի 22-ին, ժամը 14:45-ին  1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել «աջ ականջի վերին հատվածի քերծվածքներ», «աջ քունքային շրջանի պատռած վերք», «ձախ վերհոնքային հատվածի պատռած արնահոսող վերք, ենթամաշկային հեմատոմա» և «գագաթային շրջանի պատռած վերք և սալջարդ» ախտորոշումներով՝ 16 և 17-ամյա 4 դպրոցականներ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են «Վերնիսաժ» տոնավաճառում՝ վազելիս վայր ընկնելու հետևանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը ժամը 13.30-ին Չայկովսկու փողոցում նշված անձինք վիճաբանել են 18 և 19-ամյա պատանիների հետ, ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով վնասվածքներ: 
Պատանիներից մեկը Անդրանիկի փողոցից ներկայացվել է ոստիկանություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ 
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]