Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բոսֆորում նավթատար նավերի՝ 2014 թվականից ի վեր ամենաերկար հերթերն են գոյացել

Բոսֆորում նավթատար նավերի՝ 2014 թվականից ի վեր ամենաերկար հերթերն են գոյացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւ ծովի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներում գոյացել են ռուսական եւ ղազախական նավթատար նավերի՝ 2014 թվականից ի վեր ամենաերկար հերթերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Tribeca Shipping նավահանգստային գործարկուի տվյալները:

«Լցանավերը 13 օր սպասում են՝ Սեւ ծովի ջրատարածքից հեռանալու համար, ինչն սպասման ամենաերկարատեւ ժամանակն Է առնվազն 2014 թվականից ի վեր եւ, Tribeca-ի տվյալներով՝ կրկնակի ավելի Է նորմայից: Հակառակ ուղղությամբ ընթացող նավերն սպասում են 15 օր»,- գրել Է գործակալությունը: Գործակալության տեղեկատվությամբ՝ հերթում կանգնած լցանավերն ընդհանուր առմամբ Միջերկրականի նավահանգիստներ են տանում 39 միլիոն բարել նավթ: Ուշացման պատճառ են դարձել նեղուցներով անցնելու նոր կանոնները, որոնք Թուրքիան սահմանել Է տակավին 2018 թվականի սեպտեմբերին: Փոփոխությունների համաձայն՝ ավելի մեծ թվով նավերի պետք Է քարշիչներ ուղեկցեն: Նաեւ նեղուցներում նավարկության վրա ազդել Է վատ եղանակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]