Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

Դամասկոսի կենտրոնում բռնկած հրդեհը յոթ երեխայի կյանք Է խլել




ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի կենտրոնում բռնկած հրդեհի պատճառով յոթ երեխա Է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի լույս 23-ի գիշերը հայտնել Է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության ղեկավարության մի աղբյուր:
«Յոթ երեխա Է զոհվել ալ Մանախլիայի շրջանում բռնկած հրդեհի պատճառով»,- ասված Է Syria TV հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Սոցցանցերում զետեղված տեղեկատվության համաձայն՝ հրդեհը բռնկել Է Դամասկոսի պատմական հին քաղաքի շենքերից մեկի երկու հարկերում Էլեկտրահաղորդագծի միակցման պատճառով: Ժամանած հրշեջներն արդեն մարել են կրակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ