1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աջարիայի եւս երկու բնակիչ Է մահացել «խոզագրիպից». Rustavi2

Աջարիայի եւս երկու բնակիչ Է մահացել «խոզագրիպից». Rustavi2

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աջարիայի եւս երկու բնակիչներ՝ 48-ամյա մի կին եւ 33-ամյա մի տղամարդ, ինչպես ենթադրվում Է, մահացել են H1N1 վիրուսից բարդացումների հետեւանքով, ինչի մասին հայտնել Է Rustavi2 հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կինը հիվանդանոցում բուժվում Էր հունվարի 12-ից: Ինչ վերաբերում Է տղամարդուն, սկզբնապես նա բարձր ջերմությամբ տեղափոխվել Էր տեղի ինֆեկցիոն կլինիկա, իսկ ավելի ուշ՝ Բաթումի ռեֆերալ հիվանդանոց: Հիվանդի բուժումից դժգոհ ընտանիքը որոշում Է ընդունել նրան տեղափոխել Թուրքիա՝ Տրապիզոն քաղաքի հիվանդանոց: Թուրք բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդուն: Այս պահի դրութամբ, պաշտոնական տվյալներով՝ Աջարիայում H1N1 վիրուսով պայմանավորված բարդացումներից մահացել Է վեց մարդ, իսկ ամբողջ Վրաստանում՝ 19 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]