Եվրոպայի 17 երկրներում գրիպի լայն տարածում Է արձանագրվել
10:58, 23 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի 17 երկրներում գրիպի լայն տարածում Է արձանագրվել, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տեղեկատվությամբ՝ գրիպի շրջանառվող վիրուսների մեջ գերակշռում են A գրիպի վիրուսները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում: «Եվրոպայի տարածաշրջանի 17 երկրներում արձանագրվել Է գրիպի վիրուսների լայն տարածում… ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տեղեկատվության համաձայն՝… գրիպի շրջանառվող վիրուսներից գերակշռում են գրիպի A(H1N1)09 եւ A(H3N2) ենթատիպերի վիրուսները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում