Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը մոխրասյուն Է արտանետել

Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը մոխրասյուն Է արտանետել
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը հունվարի 22-ի երեկոյան ծխի ու մոխրի չորսկիլոմետրանոց սյուն Է արտանետել, որը շարժվում Է Պուեբլա քաղաքի ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է համանուն նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը: «Ավելի քան 4 կմ բարձրությամբ հրաբխային սյուն Է արտանետվել, քամին մոխիրը տանում Է դեպի հյուսիս-արեւելք, այսինքն՝ Պուեբլա»,- ասված Է ծառայության հաղորդագրության մեջ: Փոքր-ինչ ավելի ուշ ծառայությունը Twitter-ում ճշտել Է, որ հրաբխային սյունի բարձրությունը հասնում Է երկու հազար մետրի, ինչպես նաեւ քաղաքացիներին հիշեցրել Է տարահանման ուղիների եւ ժամանակավոր ապաստարանների դասավորության մասին: Պոպոկատեպետլ հրաբուխը, որի անվանումը ացտեկների լեզվից թարգմանվում Է որպես «ծխացող լեռ», ծովի մակերեւույթից բարձր Է 5,4 հազար մետր: Այն արդեն վաղուց դարձել Է Մեքսիկայի խորհրդանիշներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]