Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վենեսուելայում հայտնել են բողոքի ակցիաների առաջին զոհերի մասին

Վենեսուելայում հայտնել են բողոքի ակցիաների առաջին զոհերի մասին

cԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայում առնվազն երկու մարդ Է զոհվել երկրում սկսված բողոքի գործողությունների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել Է տեղացի հայտնի լրագրող Ռոման Կամաչոն:

Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի պատգամավոր Խոս Օլիվարեսը հայտնել Էր, որ բողոքների ընթացքում մեկ մարդ Է զոհվել: «Նաեւ հայտնում են զոհված մի կնոջ եւ երկու վիրավորների մասին»,- գրել Է Կամաչոն: Ինչպես գրում Է Nacional պորտալը, նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքների ակցիաների մասնակիցները հունվարի 22-ի երեկոյան ոստիկանական տեղամաս են հրկիզել Կարաբոբոյի նահանգի Պուերտո Կաբելիո քաղաքում: Սոցիալական ցանցերում տարածված տեսագրություններում երեւում են սեւ ծխի քուլաները, որոնք բարձրանում են տեղամասի շենքի վրա: Պորտալը նաեւ հայտնում Է, որ հունվարի լույս 23-ի գիշերը Բոլիվարի նահանգի Սան Ֆելիքս քաղաքում հրկիզվել Է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը: Վենեսուլայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Հունվարի 23-ին երկրում նշանակված են ինչպես իշխանությունների հակառակորդների, այնպես Էլ գործող նախագահի կողմնակիցների երթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]