Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

Տավուշի մարզի Չինչին գյուղում մոտ 3000 քմ խոտածածկ տարածք է այրվել


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 22-ին, ժամը 14:39-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Յալի գլուխ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ 17:08-ին: Այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք և ջերմահարվել վագոն-տնակի թիթեղյա երեսպատումը (մոտ 2 քմ):

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ