Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

Գյուղնախարարության մամուլի խոսնակը մեկնաբանել է նախարարի չնշանակվելու հարցը


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղամ Գևորգյանը չի վերանշանակվել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գյուղատնտեսության նախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Գևորգյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Պարոն Գևորգյանը չի նշանակվել Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում»,- ասաց Սմբատյանը:

Սմբատյանը նաև չմանրամասնեց, թե արդյոք Գևորգյանի չնշանակվելը կապված է կառավարության կառուցվածքի նախատեսվող փոփոխությունների հետ:

Հունվարի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրերով Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում, Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնում, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում, Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարարի պաշտոնում, Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում, Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարարի պաշտոնում, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարի պաշտոնում, Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում է նշանակվել Զարուհի Բաթոյանը:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 11 նախարարությունները.Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն Առողջապահության նախարարություն Արդարադատության նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն Արտաքին գործերի նախարարություն Բնապահպանության նախարարություն Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն Պաշտպանության նախարարություն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներ նախարարություն Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն Ֆինանսների նախարարություն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ