Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության ֆեյսբուքի էջից, դրանց թվում են եղել` չինական CCGTV-ին, ֆրանսիական Le Figaro-ն եւ շվեյցարական RTS-ը:

«Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Media Leaders Brifing-ին, որի ընթացքում պատասխանել է Business Insider-ի, The New York Times -ի, գերմանական DPA-ի, ռուսական «Ռիա-նովոստի»-ի և եգիպտական Daily News-ի լրագրողների հարցերին»,- ասվում է ֆեյսբուքյան էջում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ