Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Յուլյա Տիմոշենկոն առաջադրվեց Ուկրաինայի նախագահի թեկնածու




ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցությունը հունվարի 22-ին տեղի ունեցած համագումարում իր առաջնորդին՝ Գերագույն ռադայի պատգամավոր Յուլյա Տիմոշենկոյին, առաջադրել Է երկրի նախագահի պաշտոնի թեկնածու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեծ երկիրն Է իմ նպատակը, որից ես ոչ մի քայլ չեմ ընկրկի, ահա թե ինչու եմ ես այսօր իմ թեկնածությունն առաջադրում նախագահի պաշտոնի համար»,-համագումարում հայտարարել Է Տիմոշենկոն:
Տիմոշենկոյի համար սա արդեն երրորդ փորձը կլինի՝ պայքարելու նախագահի պաշտոնի համար: 2010 թվականին Տիմոշենկոն, քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով, ձայների 3,48 տոկոս տարբերությամբ պարտվեց Վիկտոր Յանուկովիչին: 2014 թվականին նա պարտվեց գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որն ընտրվեց առաջին փուլի արդյունքներով:
Ուկրաինայի նախագահի ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին: Ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել Է դեկտեմբերի 31-ին: Նույն օրն Էլ սկսվել Է նախագահի պաշտոնի համար թեկնածուների առաջադրումը եւ փաստաթղթերի հանձնումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրանց գրանցելու համար:
Տիմոշենկոն, սոցիոլոգիական հարցումների համաձայն, վերջին ամիսների ընթացքում մնում Է նախագահական վարկանիշի առաջատարը: Պորոշենկոն պաշտոնապես դեռ չի հայտարարել երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ