Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հունվարի 23-ին սպասվող իրադարձությունները

Հունվարի 23-ին սպասվող իրադարձությունները

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունվարի 23-ին, Շվեյցարիայում իր աշխատանքները կշարունակի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում նախարար Արսեն Թորոսյանը կամփոփի իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքները և կներկայացնի 2019 թվականի անելիքները:

Այսօր կկայանա «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

Լրագրողների հետ կհանդիպի Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա իր դիտարկումները կներկայացնի տնտեսական իրողությունների և զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Հանրային ֆինանսների կառավարմանն և դրա վերահսկողությանը, հարկային քաղաքականությանը հրավիրված ասուլիսում կանդրադառնա «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, հանրային ֆինանսների կառավարման հարցերով միջազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանը:

Առաջին անգամ, Հայաստանը ներկայացնող «Հումորի լիգա» նախագծի թիմը կմասնակցի «Лига Смеха» միջազգային փառատոնին: Փառատոնը կանցկացվի հունվարի 24-ից փետրվարի 4-ը: Հրավիրված ասուլիսում կներկայացվեն մանրամասներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]