Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավանդական խորովածից մինչև լեգենդար կոնյակ. Forbes-ն անդրադարձել է հայկական խոհանոցին

Ավանդական խորովածից մինչև լեգենդար կոնյակ. Forbes-ն անդրադարձել է հայկական 
խոհանոցին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի և Վրաստանի ավանդական խոհանոցները տարածաշրջանի մշակույթը հասկանալու լավագույն միջոցներն են. նման համոզմունք է հայտնել Forbes հեղինակավոր պարբերականը «Համտեսեք այս ավանդական ուտեստները Հայաստան և Վրաստան գաստրոտուրի ժամանակ» վերնագրով հոդվածում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հոդվածագիրն անդրադարձ է կատարել երկու երկրների խոհանոցների ավանդական ճաշատեսակներին ու խմիչքներին։

«Վրաստանի և Հայաստանի ճաշատեսակները տարածաշրջանի մշակույթը հասկանալու համար կատարյալ միջոցներ են: Խոհարարական նման շրջագայությունը կլինի լավագույն տարբերակը՝ ուսումնասիրելու տարածաշրջանը՝ «համեղ ոճով»,-ասված է հոդվածում:

Հոդվածագիրն հայկական ավանդական խոհանոցից առանձնացրել է հայկական ոճով պատրաստված խորովածը: Նա նկատել է, որ խորովածը Հայաստանում նաև մեծ բիզնես է: «Նրանք համեմում ու շամփուրի վրա են շարում միսը՝ հաճախ խոզի, խորովում են և մատուցում ընտանեկան հավաքներին»,-նշված է նյութում:

Հոդվածագրի աչքից չի վրիպել նաև հայկական ավանդական կոնյակը: « Երևանի կոնյակի գործարանը 1887-ից սկսած թորում է «Արարատ»՝ օգտագործելով սպիտակ խաղող և աղբյուրի ջուր: Այն արվում է ըստ ավանդական մեթոդի, որը ժամանակի ընթացքում անփոփոխ է մնացել»:

 Հեղինակն ընթերցողներին առաջարկել է նաև փոքրիկ շրջայց անցկացնել գործարանում՝ իհարկե անպայման համտեսելով կոնյակը: Այնուհետև նա խորհուրդ է տվել այցելել նաև «Արարատ» թանգարան՝ հասկանալու, թե ինչ լեգենդար կոնյակ է այն:

Հեղինակը վրացական խոհանոցից անդրադարձ է կատարել, դե իհարկե, վրացական ավանդական խաչապուրիին, գինուն: Նա առաջարկել է այցելել վրացական հայտնի գինու գործարան՝ հասկանալու, թե  աշխարհի մյուս երկրների համեմատ վրացական գինին ինչպես է պատրաստվում ու շշալցվում: Նա խրախուսել է վրացական գինու և պանրի համադրությունը, որը հիանալի կլինի ճաշակել տեղական ֆերմաներից մեկում ընտանիքի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]