Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել

Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության պլանային վարժանքներ են սկսվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մեկ շաբաթվա ընթացքում զինծառայողների հետ պարապմունքներ եւ վարժանքներ են անցկացվելու իրազեկման, օպերատիվ հերթապահների գործողությունների, տագնապի ազդանշանով վերկացի եւ ցուցակային տեխնիկայով զինվորական ավաններից կենտրոնացման անծանոթ շրջաններ ստորաբաժանումների ուղեւորվելու շուրջ:
Կապի ստորաբաժանումները կկատարեն կառավարման շարժական կետերի ծավալման նորմատիվները, կապահովեն միավորման շտաբի աշխատանքը դաշտային պայմաններում: Կապի համակարգը ռադիոյի, արբանյակային կապի ու տեսակապի փակ սեգմենտներով ամբողջ ծավալով կապահովի ստորաբաժանումների կառավարումը:
Պարապմունքների անցկացման շրջաններում ծավալված են սպասարկման եւ ռազմական տեխնիկայի լիցքավորման, զինծառայողների տաքանալու, ճարպի, հացի, սոխի եւ տաք թեյի տեսքով հավելյալ սննդի տրամադրման կետեր: Ընդամենը ռուսական զորամիավորման մարտական պատրաստության պարապմունքներում ներգրավված են 2,5 հազարից ավելի զինծառայողներ, եւ գործի են դրված մոտավորապես 500 միավոր ռազմական տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, ՀՔՄ-6 հետախուզական քիմիական մեքենաներ, բանակային ավիացիայի ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության միջոցներ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]