Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՓՊ-ն կասեցրել է պատգամավորի մանդատը ստացած փաստաբանների արտոնագրերը

ՓՊ-ն կասեցրել է պատգամավորի մանդատը ստացած փաստաբանների արտոնագրերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կասեցրել է Ազգային ժողոբվի պատգամավորի մանդատ ստացած փաստաբանների արտոնագրերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, փաստաբաններ Նիկոլայ Յուրիի Բաղդասարյանը (արտոնագիր № 95), Հերիքնազ Սարգսի Տիգրանյանը (արտոնագիր № 618), Աննա Սամվելի Կարապետյանը (արտոնագիր № 2091) Սուրեն Սամվելի Գրիգորյանը (արտոնագիր № 2037), Արթուր Ռազմիկի Դավթյանը (արտոնագիր № 391), Էդմոն Հրաչիկի Մարուքյանը (արտոնագիր № 788) և Տարոն Վարդանի Սիմոնյանը (արտոնագիր № 1092) Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 09.12.2018թ. արտահերթ ընտրություններում համապատասխան տարածքային և համապետական ընտրական ցուցակներով ընտրվել են 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 04.01.2019թ. թիվ 1 արձանագրության համաձայն գրանցվել են որպես ՀՀ ազգային ժողովի պատգամավոր և ստացել են մանդատ:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած վերոնշյալ փաստաբանների փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, համաձայն որի՝ Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը ... ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով:

Նշված անձանց փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]