Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շրջանառության մեջ դրվեց Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին նվիրված նամականիշ

Շրջանառության մեջ դրվեց Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին նվիրված նամականիշ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի նրան նվիրված միջոցառումների շրջանակում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեծանուն գրողի նամականիշը: Մարման հանդիսավոր արարողությունն անցկացվեց հունվարի 22-ին Հայաստանի գրողների միությունում:

«Կապուտիկյանը, խորապես ճանաչելով իր և իր ժողովրդի անցյալը, կենսագրությունը, իր ստեղծագործություններում արտահայտեց հայի ճակատագիրը, հայ մարդու կեցությունը, ընթացիկ կյանքի խնդիրները, հասարակական, քաղաքական հնչեղություն ունեցող հարցերը »,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով` Կապուտիկյանը հայ կնոջ, հայ մոր, մայրիշխանությունից եկած արթուն բնազդով մարդ էր, որը ցանկանում էր պահպանել երկիրը, հայ քաղաքացուն, սատարել սփյուռքահայերին: «Նրա «Խոսք իմ որդուն»  ստեղծագործությունը դարձավ Սփյուռքի լեզվապահպանման հիմքը»,-շեշտեց Միլիտոնյանը:

120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը`30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի վրա պատկերված է Սիլվա Կապուտիկյանը` իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս:

Թողարկման օրը` 22 հունվարի 2019թ.

Դիզայնը` Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Տպաքանակը` 30 000 հ.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]