Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում

Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում
ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում՝ 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացում տեղ գտած հնարավոր չարաշահումների մասին դիմումի հիման վրա:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը գրավոր դիմել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին՝ նշելով, որ իր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Գյումրիում բնակարանների բաշխման ժամանակ եղել են չարաշահումներ: «Մասնավորապես, բազայում առկա են տվյալներ, որ 1 փլված բնակարանի դիմաց տրամադրվել է 5 կամ 6 բնակարան՝ տարբեր ընտանիքների: Պարզվել է նաև, որ իրականում տնակները ապամոնտաժված չեն և գտնվում են իրենց տեղերում, սակայն պաշտոնատար անձի կողմից կազմվել է տարածքի ազատման ակտ՝ համաձայն որի, իբր, այդ տնակները ապամոնտաժվել են: Խնդրում եմ կատարել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ...»: Դիմումին կից ներկայացվել են նաև հասցներ և տնակների ապամոնտաժման ակտեր:
«Հիմք ընդունելով Մհեր Խաչատրյանի կողմից ինձ հասցեագրված դիմումը, իմ հանձնարարականով ոստիկանության «Մուշ»-ի բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ստուգվում են քրեական գործ հարուցելու հիմքերը: Օրենքով սահմանված թույլատրելի ժամկետներում նյութեր կնախապատրաստվեն՝ դրանց արդյունքով ձեռք բերված փաստական տվյալներին կտրվի անհրաժեշտ գնահատական»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարեն Գաբրիելյանը՝ հավելելով, որ ձեռք բերված տվյալների հիման վրա միայն հնարավոր է կայացնել դատավարական որոշում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]