Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները նավավարման վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում

Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները նավավարման վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիաբազայի Մի-8ՄՏՇ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուները պարզ ու բարդ նավավարման բաղադրիչների մշակմանն են ձեռնամուխ եղել բարձրլեռնային տեղանքի ձմեռային պայմաններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին օկրուգի մամուլի ծառայությունից, ուղղաթիռների անձնակազմերը օրվա ցերեկային ժամերին պարզ նավավարման առաջադրանքներ են կատարում սովորական օդերեւութաբանական պայմաններում:

Նաեւ օդաչուները կկատարեն հետախուզման, ցամաքային եւ օդային թիրախների հայտնաբերման ու ճանաչման առաջադրանքներ, որոշումներ կընդունեն ավիացիոն խոցման միջոցների ընտրության վերաբերյալ, նշանառության տակ կվերցնեն պայմանական հակառակորդի թիրախները եւ դրանք կխոցեն Էլեկտրոնային արձակումներով: «Ուղղաթիռով բարձրագույն նավավարման ֆիգուրների կատարումը թույլ Է տալիս անձնակազմին ամբողջությամբ յուրացնել ավիատեխնիկան, ստանալ օդային մարտ վարելու հմտություններ, ինչպես նաեւ ավելի լավ կողմնորոշվել ուղղաթիռի սարքերով»,-հայտնել Է ուղղաթիռների Էսկադրիլիայի հրամանատար փոխգնդապետ Յուրի Օրիչակը: Ռազմակայանի երիտասարդ օդաչուների եւ բորտտեխնիկների հետ Հայաստանի լեռներում անցկացվող գործնական պարապմունքներում ներգրավված Է շուրջ 100 զինծառայող եւ գործի Է դրված 30 միավոր ցամաքային եւ ավիացիոն ռազմական տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]