Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը ուղեւորներից մեկի գործողությունների պատճառով փոխել Է երթուղին

«Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը ուղեւորներից մեկի գործողությունների պատճառով փոխել Է երթուղին
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աերոֆլոտի» SU1515 Սուրգուտ-Մոսկվա չվերթը, որն ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների հետեւանքով փոխել Է երթուղին, հունվարի 22-ին վայրԷջք Է կատարել Խանտի-Մանսիյսկի օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Flightradar24.com ավիացիոն պարտալի տվյալները:
Ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Մոսկվայի ժամանակով ժամը 14:18-ին: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ օդանավում խուլիգանության փաստ Է տեղ գտել ուղեւորներից մեկի կողմից, ինչից հետո, ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռոսավիացիայի օդային տրանսպորտի Ուրալի միջտարածաշրջանային տարածքային վարչության պետ Ալեքսանդր Շուլեպովը, ինքնաթիռն ուղարկվել Է Խանտի-Մանսիյսկ:
ՌԻԱ Նովոստին արտակարգ ծառայությունների աղբյուրից որոշ մանրամասներ Է ստացել «Աերոֆլոտի» SU1515 չվերթի կարգազանց ուղեւորի մասին:
«Ուղեւորին, որին արտակարգ վայրԷջքի մեղավոր են համարում, կոչում են Պավել, նա 41 տարեկան Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը եւ հավելել, որ Սուրգուտում օդանավի թռիչքի պահին նա զբաղեցնում Էր 14A տեղը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am