Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՏԻՄ արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն իրականացված է

ՏԻՄ արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում 
նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն իրականացված է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ժամանակ՝ 2019 թ. փետրվարի 17-ին տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը կստանա 23-ական նախագահի և քարտուղարի պաշտոն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  7-ական և «Լուսավոր Հայաստան»-ը՝ 4-ական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 22-ի արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Ընդհանուր առմամբ 7 մարզում են տեղի ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունները, 10 համայնքում: Դրանք կազմակերպելու է 8 տարածքային ընտրական հանձնաժողով: Ձևավորվել է 34 տեղամասային ընտրական հանձնաժողով»,- ընդգծեց Սմբատյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովներում նախագահի և քարտուղարի պաշտոններն իրականացվում են ավտոմատացված համակարգի միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]