1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բենինի դեսպանը փորձելու է հնարավորինս ակտիվացնել ՀՀ-ԲՀ հարաբերությունները

Բենինի դեսպանը փորձելու է հնարավորինս ակտիվացնել ՀՀ-ԲՀ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հունվարի 21-ին հանդիպել է ՀՀ-ում Բենինի Հանրապետության (ԲՀ) արտակարգ և լիազոր դեսպան Նուկպո Կլեման Կիկիի (Noukpo Clément Kiki) հետ (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Կիկին իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել փոխնախարար Հովհաննիսյանին։ Տեղի ունեցած զրույցի ընթացքում պարոն Հովհաննիսյանը շնորհավորել է դեսպան Կիկիին հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։  

Բենինի դեսպանը, շնորհակալություն հայտնելով փոխնախարարին հանդիպման համար, նշել է, որ իր գործունեության ընթացքում փորձելու է հնարավորինս ակտիվացնել ՀՀ-ԲՀ հարաբերությունները։

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական կապերը զարգացնելու առկա հնարավորություններին և հեռանկարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում տարվող աշխատանքներում ՀՀ-ի և ԲՀ-ի համագործակցության առավել ակտիվացման անհրաժեշտությանը: Անդրադարձ է կատարվել նաև ԼՂՀ հիմնախնդրին և աֆրիկյան տարածաշրջանում ներկա աշխարհաքաղաքական իրադրությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]