Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Իմ քայլը» դաշինքի Երևանի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել են

«Իմ քայլը» դաշինքի Երևանի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել 
են

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երևան քաղաքի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 22-ի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նիստի ընթացքում քննարկվեց Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին տալու մասին արձանագրությունների կազմման հարցը:

«Երևանի քաղաքապետի կողմից ստացել ենք մի քանի արձանագրություն, որով դադարեցվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ Սաշա Կատվալյանի, Վահագն Գրիգորյանի և Արման Իսկանդարյանի ավագանու անդամի լիազորությունները»,- նշեց Մուկուչյանը:

Նրա խոսքով՝  Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները դադարեցված ավագանու բոլոր անդամների մանդատները հանձնվելու են կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին:

Երևան քաղաքի լիազորությունները դադարեցված «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամների մանդատները տրվում են դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին՝ Արման Անտոնյանին, Անահիտ Ասատրյանին և Տիգրան Գալստյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]