Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ձնատեղման պատճառով Էյֆելյան աշտարակը փակել են այցելուների համար

Ձնատեղման պատճառով Էյֆելյան աշտարակը փակել են այցելուների համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այցելուների մուտքը Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակ, դադարեցված Է Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսված ձյան առատ տեղումների պետճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ձնատեղման պատճառով ես ներկայում փակ եմ հանրության համար»,- ասված Է Twitter ցանցում աշտարակի պաշտոնական օգտահաշվում:

Բացառություն Է արվում սոսկ այն այցելուների համար, որոնք ճաշ են ամրագրել հուշարձանի ռեստորանում: Փարիզում ձյունը տեղում Է հունվարի 22-ի առավոտից՝ քաղաքի փողոցներ իջնելով խիտ փաթիլներով: Կարճ ժամանակամիջոցում քաղաքն սպիտակ ծածկոց Է հագել, որի բարձրությունն արդեն մեկ սանտիմետրից ավելի Է: Սպասվում Է, որ տեղումները կշարունակվեն նաեւ հունվարի 23-ին:

Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշերից մեկն Է, տարեկան այն մի քանի միլիոն մարդ Է այցելում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]