Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բալի կղզում Ագունգ հրաբուխը երկու կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել

Բալի կղզում Ագունգ հրաբուխը երկու կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ագունգ հրաբուխը, որը գտնվում Է Ինդոնեզիայի Բալի կղզում, հունվարի 22-ին 2 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն Է արտանետել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tempo թերթը՝ վկայակոչելով Տարերային աղետների վտանգի նվազեցման հրաբխագիտական եւ երկրաբանական կենտրոնի (PVMBG) տվյալները:

Կենտրոնի տվյալներով՝ հրաբխի ժայթքումն արձանագրվել Է տեղական ժամանակով 03:42-ին (Երեւանի ժամանակով 09:42-ին): PVMBG-ի ղեկավարի խոսքով՝ մոխրի թանձր ամպը շարժվում Է արեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով:

Ինչպես նշել Է հրատարակությունը, հրաբխի ակտիվությունն սկսվել Է 2017 թվականի նոյեմբերի 21-ին: Ներկայում հրաբխի շրջանում գործում Է վտանգի երրորդ աստիճանը՝ ըստ քառաբալ սանդղակի: Դրան արգելված Է մոտենալ 4 կիլոմետրից պակաս հեռավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]