Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը ԱՄՆ-ին հաղթեց առանց մի կրակոցի. New American Journal

Ռուսաստանը ԱՄՆ-ին հաղթեց առանց մի կրակոցի. New American Journal

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կարողացավ ԱՄՆ-ին հաղթել այն սցենարով, որը նախորդ տարիներին անհնարին Էր թվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է New American Journal-ը: Նշվում Է, որ դա հնարավոր Է դարձել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հետեւանքով, որն իբր գործում Է հօգուտ Մոսկվայի շահերի եւ երկիրը տանում Է քաոսի: Ինչպես ընդգծում Է հրատարակությունը, Թրամփի իշխանության գալը վերածվել Է ազգային եւ միջազգային ճգնաժամի:

«Ռուսաստանը ԱՄՆ-ին հաղթել Է առանց մի կրակոցի»,-գրում Է հրատարակությունը:

Հոդվածի հեղինակը ենթադրում Է, որ ներկայիս իրադրությունը կարող Է աղետալի դառնալ ԱՄՆ-ի համար: Մասնավորապես, դեմոկրատների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Թրամփը կարող Է անորոշ ժամկետով կանգնեցնել կառավարության աշխատանքը՝ դրանով իսկ ստեղծելով ազգային անվտանգության եւ տնտեսական ճգնաժամի սպառնալիք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]