Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փոմպեոն եւ Մնուչինը Դավոսի համաժողովին կմասնակցեն տեսակամրջի ձեւաչափով

Փոմպեոն եւ Մնուչինը Դավոսի համաժողովին կմասնակցեն տեսակամրջի ձեւաչափով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հունվարի 22-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին կմասնակցեն տեսակամրջի ձեւաչափով, չնայած ավելի վաղ արված այն հայտարարություններին, որ ԱՄՆ-ը հրաժարվել Է մասնակցել ՀՏՀ-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Էր, որ ոչ միայն ինքը չի մեկնելու Դավոս, այլեւ այնտեղ չի ուղարկելու իր նախարարներին՝ Փոմպեոյին եւ Մնուչինին: Պատճառն արդեն գրեթե մեկ ամիս շարունակվող շաթդաունն Է, որն ամենաերկարատեւն Է դարձել ԱՄՆ-ի պատմության մեջ:

ՀՏՀ-ի աշխատանքի ծրագրի նորացումը հունվարի 22-ի առավոտյան հրապարակել են համաժողովի կազմակերպիչները: Ինչպես սպասվում Է, Փոմպեոն եւ Մնուչինը ՀՏՀ-ի առանձին նստաշրջանին տեսակամրջով կմասնակցեն երեքշաբթի օրվա երկրորդ կեսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]