Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների 
վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Քննչական կոմիտեի նախագահի 22.01.2019 թվականի թիվ 28-Ա հրամանով Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից։

Թիվ 32-Ա հրամանի համաձայն՝ Աբովյանի քննչական բաժնի պետ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռուբեն Մկրտչյանը՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետի պաշտոնից։ Նույն օրվա թիվ 33-Ա հրամանի համաձայն՝ Չարենցավանի քննչական բաժնի պետ է նշանակվել Կոտայքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Աշոտ Մելքումյանը:

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Մուրադյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ, իսկ նույն մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Իսկանդարյանը նշանակվել է Չարենցավանի քննչական բաժնի պետի տեղակալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]