1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ալեքսանդր Լապշինը ցանկանում է իր բլոգում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին

Ալեքսանդր Լապշինը ցանկանում է իր բլոգում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող 
հայկական գյուղերի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում բանտարկության մեջ եղած բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցանկանում է իր բլոգներից մեկում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լապշինն ասաց հունվարի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Դիմել եմ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն և խնդրել, որ ինձ թույլատրվի այցելել սահմանային գոտի, որպեսզի իմ բլոգում կարողանամ պատմել այն Ադրբեջանի կողմից գնդակոծվող գյուղերում ապրող մարդկանց կյանքի մասին: Դա Նոյեմբերյանի շրջանն է և մի քանի այլ շրջաններ»,- ասաց Լապշինը:

4-րդ անգամ Հայաստանում գտնվող բլոգերն այս անգամ եկել է բացառապես ճանաչողական այցով:

«Ցանկանում եմ մեքենա վարձակալել, շրջել երկրով, տեսնել այն, ինչ դեռ չեմ տեսել: Ես հարցում եմ ուղարկել, ցանկանում եմ տեսնել Սյունիքը, որտեղ դեռ չեմ եղել»,- նշեց նա:

Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]