Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զբոսաշրջիկները 2018 թվականին գրեթե մեկուկես միլիարդ ուղեւորություն են կատարել արտասահման

Զբոսաշրջիկները 2018 թվականին գրեթե մեկուկես միլիարդ ուղեւորություն են կատարել 
արտասահման

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարի ամբողջ աշխարհի զբոսաշրջիկները կատարել են 1,4 միլիարդ միջազգային ճանապարհորդություն, ինչը 6 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO): Անցած տարին համաշխարհային զբոսաշրջության համար ամենահաջողն Է դարձել վերջին ութ տարվա ընթացքում: UNWTO-ի կանխատեսումների համաձայն, այդ ցուցանիշներին պլանավորվում Էր հասնել միայն 2020 թվականին: Ավելի բարձր արդյունքներ գրանցվել են միայն 2010 թվականին:

Մարդիկ սկսել են ավելի հաճախակի այցելել Միջին Արեւելք (+10 տոկոս) եւ Աֆրիկա (+7 տոկոս), Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան եւ Եվրոպա ուղեւորությունների թվաքանակն աճել Է 6 տոկոսով: Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը Եվրոպայում 2018 թվականին հասել Է 713 միլիոնի: Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 2018 թվականին գրանցվել են 343 մլն հյուր, Աֆրիկայում՝ 67 միլիոն, Մերձավոր Արեւելքում՝ 64 միլիոն, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում՝ 217 միլիոն զբոսաշրջիկ: «Տուրիստական ճյուղի աճը վերջին տարիներին տնտեսական զարգացման ամենահզոր դրայվերներից մեկն Է,-ասել Է UNWTO-ի գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին:-2019 թվականին UNWTO-ն ուշադրությունը կկենտրոնացնի կրթության եւ աշխատատեղերի ստեղծման վրա»:

Պոլոլիկաշվիլիի խոսքով՝ այս տարի ճանապարհորդների շրջանում կմեծանա մարզական եւ առողջարար զբոսաշրջության ժողովրդականությունը, կմեծանա թվային տեխնոլոգիաների օգտագործումը, կհայտնվեն նոր բիզնես-մոդելներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]