Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

Brexit-ի շուրջը կրկնական հանրաքվեն ավելի ու ավելի Է հավանական Է դառնում. բրիտանական մամուլ


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական թերթերը շարունակում են քննարկել Brexit-ը: Ավելի ճիշտ, փորձում են կանխատեսել, թե Էլ ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Daily Telegraph-ին հայտնի Է դարձել, որ հունվարի 21-ին լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը վերջապես պաշտպանել Է կրկնական հանրաքվեի գաղափարը: Նրա կուսակիցներն, արդեն որոշ ժամանակ Է, փորձում Էին իրենց առաջնորդին համոզել ընդունելու այդ որոշումը, թեեւ նա ինքն, ինչպես ասում են, Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու կողմնակից Է:

Այժմ Քորբինը ցանկանում Է, որ կառավարությունը Համայնքների պալատի պատգամավորներին թույլ տա հաջորդ շաբաթ քվեարկել կրկնական հանրահարցման կողմ կամ դեմ: Ինչպես գրել Է հրատարակությունը, խորհրդարանն իրավունք ունի Թերեզա Մեյին հարկադրել հայտարարելու եւս մեկ հանրաքվե, որը կարող Է հանգեցնել այն բանին, որ Brexit-ը չեղարկվի:

Տարբեր կուսակցություններից կրկնական հանրաքվեի գաղափարի կողմնակիցների կարծիքով՝ լեյբորիստների պաշտպանությունը դրա անցկացումն ավելի ու ավելի հավանական Է դարձնում: Հունվարի 21-ի երեկոյան, ինչպես գրել Է թերթը, լեյբորիստները ներկայացրել են կրկնական հանրաքվի մասին իրենց ուղղումը, որը կարող Է քվեարկության դրվել արդեն հաջորդ շաբաթ, եթե այդ որոշումն ընդունի Համայնքների պալատի խոսնակը:

Ուղղումը կառավարությանը կոչ Է անում պատգամավորներին թույլ տալ քվեարկելու այն տարբերակների շուրջը, որոնք թույլ կտան խուսափել առանց պայմանագրի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց: Տարբերակներից մեկը, որի օգտին, լեյբորիստների պլանով, կարող են քվեարկել Համայնքների պալատի անդամները, կլինի հենց կրկնական հանրաքվեն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ