Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրաքցի գիտնականն ԻՊ-ին օգնել Է քիմիական զենք ստեղծել. The Washington Post

Իրաքցի գիտնականն ԻՊ-ին օգնել Է քիմիական զենք ստեղծել. The Washington Post

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքցի գիտնական Սուլեյման ալ Աֆարին, որն աշխատում Էր հանրապետության արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարարությունում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն օգնել Է քիմիական զենք ստեղծել, երբ զինյալները 2014 թվականին գրավել են նրա հայրենի Մոսուլ քաղաքը: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել Է The Washington Post թերթը, որը հարցազրույց Է վերցրել 52-ամյա երկրաբանից, ով գտնվում Է Իրաքյան Քրդստանի բանտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա պատմել Է, որ զինյալներն իրեն առաջարկել են «օգնել քիմիական զենք ստեղծել»: Գիտնականը խոստովանել Է, որ դրա մասին քիչ բան գիտեր, բայց, այդուհանդերձ, համաձայնել Է ահաբեկիչների հետ աշխատել եւ 15 ամիս հսկողություն Է իրականացրել իպրիտի արտադրության նկատմամբ: Նրանք (ԻՊ-ն) դարձան իշխանություն, եւ դրանից հետո մենք սկսեցինք աշխատել նրանց օգտին: Մենք ցանկանում Էինք աշխատել, որպեսզի մեզ վճարեին: «…» Նրանք ոչ ոքի չԷին ստիպում»,- ասել Է ալ Աֆարին, որն սպասում Է մահվան դատավճռի ի կատար ածվելուն:

Չնայած Իրաքում քիմիական զենքի արտադրության ԻՊ-ի լաբորատորիաների վերացմանը, ինչպես պնդում Է The Washington Post-ը, վկայակոչելով իրաքյան իշխանություններին, զինյալները կարող Էին մի քանի արտադրական օբյեկտներ ու քիմիական նյութեր կարողացան տեղափոխել եւ թաքցնել Սիրիայում: Բացի այդ, նշում Է թերթը, գիտնականների հետազոտությունների արդյունքներն ահաբեկիչները պահում Էին հիշող սարքերում, որոնք նրանք իրենց հետ տարել են պարտությունից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am