Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանացիների ավելի քան 70 տոկոսը պաշտպանում Է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը. հարցում

Գերմանացիների ավելի քան 70 տոկոսը պաշտպանում Է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացիների 73 տոկոսը պաշտպանում Է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը: Ինչպես հունվարի 21-ին հայտնել Է Neue Presse թերթը, այդ մասին վկայում են այն հարցման տվյալները, որը RTL մեդիախմբի պատվերով անցկացրել Է Forsa սոցիոլոգիական ծառայությունը:

Թեպետեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ Է, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղը, որն անցկացվում Է Բալթիկ ծովի հատակով, Գերմանիան կախման մեջ կդնի Ռուսաստանից, գերմանացիների 67 տոկոսը նման երկյուղներ չունի: Հրատարակության տվյալներով՝ Գերմանիայի բնակիչների միայն 16 տոկոսն Է կարծում, որ «այդ նախագծից արժե հրաժարվել»:

Հարցվածների 90 տոկոսը վստահ Է, որ Թրամփը ցանկանում Է կարգավորել ամերիկյան գազի մատակարարումները Եվրոպային:

«Գերմանացիները պարզորոշ տեսնում են, որ «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ վեճերն ունեն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական շարժառիթներ»,- ասել Է Forsa-ի ղեկավար Մանֆրեդ Գյուլները: Գերմանական հասարակության մեջ աջակցություն չեն գտել նաեւ ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելի կողմից արված սպառնալիքները գերմանական այն ֆիրմաների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք մասնակցում են գազամուղի շիանարարությանը: Հարցման մասնակիցների 77 տոկոսն այդ սպառնալիքները համարում Է ճնշում, հարցվածների 91 տոկոսը դրանք որակել Է՝ «անտեղի ու անվայել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]