Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Փետրվար

Մահացել է ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Պերոն. Figaro


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 94 տարեկան հասակում մահացել Է թատրոնի եւ կինոյի ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Պերոն: Հունվարի 21-ին այս մասին հայտնել Է Le Figaro թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի քան կեսդարյա կարիերայի ընթացքում Պերոն խաղացել Է ֆրանսիական կինեմատոգրաֆի այնպիսի հայտնի վարպետների կինոնկարներում, ինչպիսիք են Է Ժակ Բեքերը («Պառնասի սիրահարները», 1951), Կլոդ Շաբրոլը («Կեղտոտ ձեռքերով անմեղները», 1975), Անրի Վեռնոյը («Իմ թշնամու դիակը», 1976), Բերտրան Տավեռնիեն («Անբասիր վարկ», 1981) եւ այլ ռեժիսորներ:

Նկարահանման հարթակում նրա գործընկերներն են եղել Կատրին Դենյովը, Ժան Պոլ Բելմոնդոն եւ Ժան Լուի Տրետինյանը:

«Կյանք եւ այլեւս ոչինչ» կինոնկարում խաղացած դերի համար Պերոն 1990 թվականին անվանակարգվել Է «Սեզար» մրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ