Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեւ ծովում առնվազն 10 մարդ է զոհվել նավերի վրա մոլեգնող հրդեհից

Սեւ ծովում առնվազն 10 մարդ է զոհվել նավերի վրա մոլեգնող հրդեհից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւ ծովում 10 մարդ Է զոհվել հեղուկացված գազ փոխադրող «Մաեստրո» եւ «Կանդի» նավերի վրա մոլեգնող հրդեհի հետեւանքով, եւս 10 հոգի անհայտ կորած Է համարվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Նովոռոսիյսկի ծովային փրկարարական-համակարգող կենտրոնում:

Հրդեհը հունվարի 21-ի երեկոյան տեղի Է ունեցել Կերչի նեղուցի շրջանում՝ Ռուսաստանի տարածքային ջրերի սահմաններից դուրս: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել մի նավից վառելիքը մյուս նավ վերաբեռնելու ժամանակ: «Կանդի»-ում գտնվում Էր 17 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի ինը քաղաքացի, Հնդկաստանի ութ քաղաքացի: «Մաեստրո» նավում եղել Է 15 հոգի, այդ թվում՝ Թուրքիայի եւ Հնդկաստանի քաղաքացիներ: «Օգնութան հասած նավերը շարունակում են որոնումները: Ըստ ճշտված տվյալների՝ կորել Է 10 մարդ, հայտնաբերվել Է զոհվածների 10 մարմին, 12 մարդու փրկել են: Նավերի վրա հրդեհը շարունակվում Է եւ այն չի մարելու, քանի դեռ չի այրվել ամբողջ գազը»,- հայտնել Է փրկարար կենտրոնի ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]