Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունվարի 22-ին սպասվող իրադարձությունները

Հունվարի 22-ին սպասվող իրադարձությունները
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:
Այսօր՝ հունվարի 22-ին, Շվեյցարիայում կմեկնարկի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆորումի շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կշարունակի աշխատանքը: Նստաշրջանի օրակարգում էր նաև Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը, որը քննարկվել է հունվարի
21-ին:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կհանդիպի լրագրողների հետ: Հրավիրված մամուլի ասուլիսում նա մանրամասներ կներկայացնի Հայաստան կատարած իր այցի և առաջիկա անելիքների մասին: 
Մնացականյան-Մամեդյարով հանդիպման, Մինսկի խմբի վերջին հայտարարության վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն քաղաքական գործիչներ Գուրգեն Եղիազարյանը և Ազատ Արշակյանը:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և քանդակագործ Լևոն Թոքմաջյանն էլ կանդրառնան կառավարման համակարգում սպասվող փոփոխություններին, նախարարությունների փակմանը կամ այլ գերատեսչությունների հետ միավորմանը: 
«Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]