Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 114 դեպք

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 114 դեպք

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 114 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 34, խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 17, զենք-զինամթերքի հայտնաբերման 6, խուլիգանության ու ծեծի 5-ական, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, շորթման, որսագողության և ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու  2-ական, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, կաշառակերության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անառակաբարո գործողությունների, փաստաթղթի կեղծիքի, թմրանյութի իրացման 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 12, բնակարանային գողության 3, ավազակային հարձակման, խարդախության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 42 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ