Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ազատության -Զարյան փողոցների խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ ձերբակալվել է 5 անձ

Ազատության -Զարյան փողոցների խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան 
վնասելու դեպքի առթիվ ձերբակալվել է 5 անձ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի  Զարյան փողոցի խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 5 անձ  ձերբակալվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Հունվարի 17֊-ին Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի  Զարյան փողոցի խաչմերուկում տեղի էր ունեցել վիճաբանություն: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյան։ Մի խումբ երիտասարդներ,  կոպտորեն  խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փայտյա և երկաթյա  մահակներով հարվածներ էին հասցրել Դ.Ա.-ին պատկանող  Mercedes մակնիշի ավտոմեքենային և վնասել այն: Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ  ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում  դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի   258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման էին  ենթարկել  վիճաբանության մասնակիցներին:  Հունվարի 21֊-ին Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ առերևույթ հանցանք կատարած 5 անձ  ձերբակալվել է»,-նշել է Արևիկ Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]