Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում մոտ 3 հազար 800 վերելակ ենթակա է փոխելու. քաղաքապետ

Երևանում մոտ 3 հազար 800 վերելակ ենթակա է փոխելու. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ուշադրության կենտրոնում է պահում մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի վերելակների խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայկ Մարությանը նշեց, որ խնդրին շատ լավ ծանոթ է, իրավիճակը պատկերացնում է:

«Վերելակներով վեր ու վար արել եմ, խնդրին ծանոթ եմ, դրան լուծում կտրվի, ինչպես մենք խոստացել ենք: Մոտ 3 հազար 800 վերելակ պետք է ընդհանրապես փոխվի: Դա կարվի մոտ 2-3 տարվա ընթացքում, ներկայում գույքագրում ենք աշխատանքը, հասկանալու համար, թե ինչ ծավալների հետ գործ ունենք»,-ասաց Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նշեց, որ ՀՀ ԱԻՆ-ը տարին մեկ անգամ փորձաքննություն է իրականացնում և միայն դրական կարծիքի դեպքում թույլ են տալիս, որ այդ վերելակը գործարկվի:

Պատասխանելով հարցին, թե պաշտոնավարման ընթացքում Երևանի քաղաքապետն իր նախընտրական որ խոստումն է կատարել, Հայկ Մարությանը նշեց, որ բոլոր կետերով աշխատանքների մեկնարկը տրված են: Որոշ ուղղություններով ավելի շատ աշխատանք է կատարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]