Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Պատասխանատուի խոսքով՝ Շիրակի մարզը ճանապարհների սպասարկումը նորմալ իրականացնելու խնդիր չունի

Պատասխանատուի խոսքով՝ Շիրակի մարզը ճանապարհների սպասարկումը նորմալ 
իրականացնելու խնդիր չունի

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզը չունի խնդիր ճանապարհների սպասարկումը նորմալ իրականացնելու համար: Մարզին ճանապարհների սպասարկումն իրականացնելու համար հատկացվել է մոտ 184 մլն դրամ գումար: Այս գումարը ծախսվում է ինչպես ձմեռային, այնպես էլ ամառային սպասարկման համար. 253 կմ ձմեռային և 89 կմ՝ ամառային:

Վերջին տարիներին մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնում է 4 ընկերություն: Այս միջոցները բավարար է այդ աշխատանքներն իրականացնելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, կնքված համաձայնագրի հիման վրա տվյալ կազմակերպությունները պարտավորվում են իրականացնել ճանապարհների սպասարկում: «Ներկա պահին մարզում փակ ճանապարհներ չկան, բավական երթևեկելի են ճանապարհները: Անհրաժեշտության դեպքում ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից կատարվում են ճանապարհների մաքրման և աղ-ավազային մշակման աշխատանքներ»,-նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ մարզն ունի 71 միավոր տեխնիկա, մոտ 3 հազար խորանարդ մետր ավազային և շուրջ 160 տոննա աղային պաշար: «Այս պաշարն ու միավոր տեխնիկան մարզին լիովին կբավարարի նույնիսկ ձնառատ պայմաններում իրականացվել ճանապարհների մաքրման և սպասարկման աշխատանքներ»,-ասաց Խաչատուր Խնձրցյանը:

Արմենուհի Մխոյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ