1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անատոլի Կարպովը շախմատի ներկայիս խնդիրներից է համարում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը

Անատոլի Կարպովը շախմատի ներկայիս խնդիրներից է համարում ժամանակակից 
տեխնոլոգիաների օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Անատոլի Կարպովը բացառում է շախմատում դոպինգի կիրառումը և մարզաձևի ներկայիս խնդիրներից է համարում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կարպովն ասաց հունվարի 21-ին կազմակերպված տեսակամրջի ժամանակ լրագրողների և երիտասարդ շախմատիստների հետ հանդիպման ընթացքում:

«Շախմատում երբևէ չեն եղել դոպինգ սկանդալներ: Դոպինգ ստուգումներ նույնպես չեն եղել և չեն էլ կարող լինել: ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Կիրսան Իլյումժինովը փորձում էր դոպինգ ստուգումներ իրականացնել շախմատիստների շրջանում, սակայն դա ավելի շատ ցուցադրական բնույթ էր կրում՝ կարծես ցանկանալով հասկացնել տալ, որ շախմատը նույնպես սպորտի աշխարհից է»,- նշեց Կարպովը:  

Նրա խոսքով            ՝ շախմատի ներկայիս խնդիրը ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումն է, քանի որ կա լուրջ վտանգ, որ շախմատիստները կօգտվեն դրանցից և կփորձեն այդպիսով ինֆորմացիա ստանալ մրցակիցների մասին: Կարպովն ընդգծեց, որ ՖԻԴԵ-ն շատ լուրջ պայքարում են դրա դեմ և խստորեն պատժում  խարդախության մեջ բռնված շախմատիստներին՝ երկարաժամկետ որակազրկման կամ միջազգային մրցույթների մասնակցությունն արգելելու միջոցով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]